Քրեակատարողական բժշկության կենտրոնը աշխատանքի է հրավիրում բժիշկների և միջին բուժաշխատողների

27/04/2018

ՀՀ կառավարությունը 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ), որի գործունեության նպատակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը:

ՊՈԱԿ-ը իր գործունեությունը սկսելու է 2018 թվականի հուլիսի 1-ից: ՊՈԱԿ-ը ապահովելու է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկներում:

Հաշվի առնելով ՊՈԱԿ-ը համապատասխան կադրերով համալրելու անհրաժեշտությունը՝ բարձր աշխատավարձով աշխատանքի են հրավիրվում բժիշկներ և միջին բուժաշխատողներ (բուժքույրեր և բուժակներ): Հիմնականում պահանջվում են ընդհանուր բժշկության, ընտանեկան բժշկության, ստոմատոլոգիական, հոգեբուժության և այլ ոլորտների մասնագիտացում ունեցող բժիշկներ:

Աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժին (ք. Երևան, Արշակունյաց  63, հեռ. 060-37-37-52), իսկ աշխատանքով հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ներկայացնել  misha.khudaverdyan@moj.am էլ.փոստին