Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագրի 2017թ. երկրորդ և 2018թ. առաջին կիսամյակներում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ հանրային քննարկման հայտարարություն

08/06/2018

*Ծանուցում: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագրի 2017թ. երկրորդ և 2018թ. առաջին կիսամյակներում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ հանրային քննարկումը տեղափոխվում է 2018թ. հուլիս ամիս: Մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:

*********************************************************************

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 483-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարությունը սիրով հրավիրում է բոլոր պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու Գործողությունների ծրագրի 2017թ. երկրորդ և 2018թ. առաջին կիսամյակների համար նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ հանրային քննարկմանը:

Մասնակցության համար խնդրում ենք, հնարավորության դեպքում, մինչև 2018 թվականի հունիսի 18-ը ուղարկել մասնակցության հայտ international@moj.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, կազմակերպության կոնտակտները (էլեկտրոնային փոստ և (կամ) հեռախոսահամար) և մեկ մասնակցի տվյալները: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 594031 հեռախոսահամարին:

Կից ներկայացնում ենք հանրային քննարկման օրակարգը և Գործողությունների ծրագրի 2017թ. երկրորդ կիսամյակի միջոցառումների իրականացման հաշվետվությունների ամփոփագիրը՝ հիմնված պետական մարմիններից ստացված զեկույցների վրա: Միաժամանակ հայտնում ենք, որ 2018թ. առաջին կիսամյակի համար նախատեսված միջոցառումների իրականացման հաշվետվությունների ամփոփագիրը կներկայացվի լրացուցիչ: