Դեպի վեր

Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

27/08/2019

ՀՐԱՎԵՐ

Արդարադատության նախարարությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկմանը:

Քննարկումը տեղի կունենա 2019 թ-ի օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ին, Media Center/Մեդիա կենտրոն -ում / հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ/:

Բանախոսներն են՝
●        Սրբուհի Գալյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ,
●        Հասմիկ Հարությունյան - ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ
●        Վահե Հարությունյան - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
●        Նարե Հովհաննիսյան- ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ
●        Արփի Սարգսյան- ՀՀ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն