Դեպի վեր

Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

06/09/2019

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման եվ հաշվառման բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-125)

1)     կազմակերպում է պետական գրանցման գործընթացը.

2)    կազմակերպում է առևտրային իրավաբանական անձանց պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները.

3)    կազմակերպումէ առևտրային իրավաբանական անձանց վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները.

4)    կազմակերպում է ոչ առևտրային իրավաբանական անձանց (բացառությամբ՝ հասարակական միավորումների, հիմնադրամների և ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների) պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները.

5)    կազմակերպում է ոչ առևտրային իրավաբանական անձանց (բացառությամբ՝ հասարակական միավորումների, հիմնադրամների և ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների) վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները.

6)    կազմակերպում է հաշվառման համար ներկայացված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կամ հաշվառումը մերժելու աշխատանքները.

7)    կազմակերպում է իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված հաշվառման կամ հաշվառումը մերժելու աշխատանքները.

8)    կազմակերպում է լուծարման գրանցման համար ներկայացված իրավաբանական անձանց պետական գրանցման, կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքների իրականացումը.

9)    կազմակերպում է հաշվառումից հանելու համար ներկայացված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանելու կամ հաշվառումից հանելը մերժելու աշխատանքների իրականացումը.

10)  կազմակերպում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների էլեկտրոնային գրանցամատյանի վարման հետ կապված գրանցման աշխատանքների իրականացումը.

11)   կազմակերպում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց փոփոխությունների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների փոփոխությունների, իրավաբանական անձանց գործունեության դադարման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գործունեության դադարման գրանցամատյանի վարման աշխատանքները՝ գրանցման ավտոմատացված համակարգում համապատասխան գրառումներ կատարելու և հաստատելու միջոցով.

12)  օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման վկայականները, այդ թվում թվային ստորագրությամբ.

13)  Գործակալության պետին է ներկայացնում առաջարկություն Բաժնի կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու մասին.

14)  Գործակալության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.

15)  Գործակալության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

16)  (16-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել)

17)  համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.

18)  Գործակալության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.

19)  Գործակալության պետին է ներկայացնում  Բաժնի աշխատանքային ծրագրերը.

20) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

21)  ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

22) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

23) Գործակալության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

24) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.

25) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

26) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարինստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
  • պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

 

  1. 2.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

  1. 3.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<11>>  սեպտեմբերի  2019թ.

  1. 4.   Աշխատավարձի չափը՝

        256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:

  1. 5.   Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/3, 010-59-40-56:

  1. 6.   Էլ. փոստ՝  kadrer14@moj.am:

 

  1. 7.   Ընտրություն կատարելու եղանակը՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Վերը  նշված  պաշտոնը կարող է զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

                                              

 

  1. 8.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 9.   ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

Անձամբ /ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ/ կամ էլեկտրոնային փոստով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն