Դեպի վեր

Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

26/09/2019

Սեպտեմբերի 27-ին, ժամը 9:40-ից «Անի» հյուրանոցի «Անի» սրահում կմեկնարկի «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովը:

Համաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարար  Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը,  ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն  Վարդազարյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:

Միջոցառման սկզբում ԶԼՄ ներկայացուցիչներին կներկայացվեն համաժողովի նպատակները: Խնդրում ենք մոտենալ 9:40-ին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն