Դեպի վեր

Ամփոփվել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները

18/12/2019

Ամփոփվել են 2019 թվականին կազմակերպված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները:

 17 միավորի շեմը հաղթահարած անձինք կարող են 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ներկայանալ Արդարադատության նախարարություն՝ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանքը ստանալու համար:

  Գնահատականներին և գրավոր աշխատանքներին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ Արդարադատության նախարարություն և ստանալ իրենց գրավոր աշխատանքների պատճենները:

 Ստուգման արդյունքները կարող են բողոքարկման հանձնաժողով բողոքարկվել՝  ստուգման արդյունքների ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում (ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետ):

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն