Դեպի վեր

Տեղեկանք՝ ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության համակարգող խորհրդում ներգրավվելու հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ

18/12/2019 Տառատեսակի
չափսը
A A A

    ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) նախատեսում է Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի համակարգող խորհրդի ձևավորում (Համակարգող խորհուրդ), որում պետք է ներկայացված լինեն նաև հասարակական կազմակերպությունները:

           Համակարգող խորհրդի ձևավորման համար Արդարադատության նախարարությունը հայտարարել է մրցույթ, որով հրավիրել է սահմանված պահանջներին համապատասխանող հասարակական կազմակերպություններին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել համակարգող խորհրդում իրենց թեկնածուի ներգրավման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

           Ստորև ներկայացվում է Համակարգող խորհրդում ներգրավվելու համար դիմած  հասարակական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ ներառյալ կանոնադրական նպատակները և ներկայացուցչի տվյալները:

1.         «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպություն. Կազմակերպության հիմնական նպատակն է՝ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության միջոցով աջակցել իրավական, ժողովրդավար, զարգացած տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով պետության կայացմանը.

  • Միավորել կազմակերպության անդամների մտավոր, աշխատանքային, նյութական ռեսուրսները, ժողովրդական դիվանագիտության միջոցով համախմբել կազմակերպության շուրջ նաև սփյուռքի և արցախահայության ուժերը՝ համագործակցելու կենսագործունեության բոլոր բնագավառներում.
  • Կապեր հաստատել և ընդլայնել համագործակցությունը Արցախի և արտերկրի հասարակական միավորումների՝ միությունների, ընկերությունների, գործարարների հետ, որոնել միջազգային հասարակական կապերի և համագործակցության նոր ձևեր, զարգացնել երկխոսություններ ու համագործակցությունը՝ ի շահ ժողովուրդների փոխըմբռնման, փոխվստահության ամրապնդման.
  • Նպաստել Հայաստանի եվրոինտեգրման գործընթացին՝ հայ հասարակությանը ծանոթացնելով եվրոպական արժեքներին, ինչպես նաև  աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելով հայկական մշակույթը, պատմական անցյալն ու ներկան.
  • Նպաստել շուկայական հարաբերությունների կարգավորմանն ու կայունացմանը, Հայաստանի Հանրապետության հետ աշխարհի տարբեր երկրների տնտեսական փոխշահավետ համագործակցության հաստատմանը.
  • Հանրապետության հասարակական գիտատեխնիկական, մշակութային, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում նպաստել օտարերկրյա հասարակայնության և սփյուռքահայ համայնքների կարող և շահագրգիռ ուժերի ներգրավմանը.
  • Նպաստել ՀՀ-ի, օտարերկրյա հասարակության, սփյուռքահայ համայնքների միջև տեղեկատվության փոխանակմանը,
  • Իրականացնել հրատարակչական գործունեություն օրենքով սահմանված կարգով.
  • Տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին: Օժանդակում հրատարակչական և տպագրական գործունեությանը.
  • Մասնակցել դեմոկրատական պրոցեսների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության գործընթացի աջակցմանը.
  • Համագործակցել կառավարական և ոչ կառավարական տեղական և օտարերկրյան կազմակերպությունների հետ.
  • Պաշտպանել և ներկայացնել կազմակերպության անդամների միացյալ շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում:

Կազմակերպության կողմից ներկայացվել է Ներսես Աղաբաբյանի թեկնածությունը:

2.        «Ֆեմիդա» հասարակական կազմակերպություն.

Կազմակերպության Նպատակներ և խնդիրներ՝

  • Նպաստել իրավական, դատական լրատվության զարգացմանը և դրա միջոցով իրավական պետության կայացմանը: 
  • Համախմբել մամուլի և հասարակության ուժերը մարդու  իրավունքների պաշտպանման գործում դատաիրավական ոլորտում: 
  • Աջակցել նոր դատական համակարգի կայացմանը: 
  • Աջակցել փաստաբանի ինստիտուտի կայացմանը: 
  • Համագործակցել դատարանների, իրավապահ մարմինների, իրավաբանական, հասարակական և տնտեսական կազմակերպությունների հետ օրենքների պրոպագանդման և իրավախախտումների դեմ մղվող պայքարում: 

          Կազմակերպության կողմից ներկայացվել է Իգոր Միրզախանյանի թեկնածությունը:

3.        Եվրասիա համագործակցություն հիմնադրամ. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են՝  

  • Նպաստել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներին. 
  • Աջակցել տեղական ինքնակառավարման բարեփոխումներին. 
  • Աջակցել համայնքների զարգացմանը. 
  • Նպաստել հասարակության մեջ երիտասարդների դերի բարձրացմանը. 
  • Աջակցել անկախ մամուլի կայացմանը և նպաստել բազմակարծիք հասարակության զարգացմանը. 
  • Նպաստել հանրային քաղաքականության և կառավարման ոլորտի բարեփոխումներին. 
  • Նպաստել մասնավոր ձեռներեցության զարգացման գործընթացներին.  
  • ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված ցանկացած եղանակներով ու միջոցներով օժանդակել և աջակցել ՀՀ-ում, ինչպես նաև ՀՀ ու հարևան երկրների միջև սոցիալական, իրավական, կրթական, գիտական, մշակութային և բնապահպանական ծրագրերի մշակմանը և իրագործմանը: 

          Կազմակերպության կողմից ներկայացվել է Տաթևիկ Ղարիբյանի թեկնածությունը:

4.        Բաց հասարակության հիմնադրամներ. Մասնաճյուղը նպատակ է հետապնդում և ունի գլխավոր խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունում զորավիգ լինել բաց Հասարակության Ինստիտուտի սկզբունքներին՝ մարդասիրական, բարեգործական օժանդակություն ցուցաբերելով կրթության, գիտության, արվեստի, մշակույթի, մարդու և քաղաքացու իրավունքների, ինչպես նաև սոցիալական, իրավական ու տնտեսական զարգացման և բարեփոխման բնագավառներում, որպիսի ցանկը սպառիչ չէ: Հիշատակված օժանդակությունը կցուցաբերվի Բաց Հասարակության Ինստիտուտի սկզբունքներին համապատասխան հետևյալ բարեգործական գործունեության իրականացման միջոցով, չսահմանափակվելով ներքոհիշյալ կոնկրետ ուղղություններով. 

  • Բաց, ազատ և որևէ խտրականությունից զերծ հիմունքներով սատարում անհատ անձանց և կազմակերպությունների այն գործունեությանը կամ այն ծրագրերին, որոնք ուղղված են բարեփոխումների և զարգացման խթանմանը՝ առողջապահության, իրավունքի, տնտեսագիտության, կրթության, գիտության, արվեստի, մամուլի, մարդու և քաղաքացու իրավունքների, միջազգային իրավունքի և այլ բնագավառներում. 
  • Թերթերի, ամսագրերի, այլ պարբերականների և տեղեկատվական այլ աղբյուրների մատչելիությունն ապահովելու նպատակով հանրության համար բաց տեղեկատվական կենտրոնի ստեղծում. 
  • ԲՀԻ օժանդակության հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհների (գրանտների), կրթաթոշակների, ինչպես նաև «ԲՀԻ»  Օժանդակության Հիմնադրամի կողմից Բաց Հասարակության Ինստիտուտի սկզբունքներին համապատասխան իրականացվող կրթական և այլ ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և համապատասխան հրահանգավորում. 
  • Գրադարաններին, թանգարաններին, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հրատարակություններին, թատրոններին, ինչպես նաև կինոյի, ճարտարապետության, երաժշտության և հարակից այլ բնագավառների մշակութային հաստատություններին զորակցելու միջոցով արվեստի, մշակույթի ու կրթության ոլորտների նորացմանն ու զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացում. 
  • Աջակցություն կրթական հաստատություններին ու ծրագրերին, ներառյալ հրատարակչական գործունեության, սեմինարների, սիմպոզիումների, կոնֆերանսների կազմակերպումը, գիտական և այլ միջոցառումների բնագավառում համակարգչային ուսուցման ապահովումը. 
  • Հրապարակային, օբյեկտիվ ու որևէ խտրականությունից զերծ չափանիշների հիման վրա հետազոտական շնորհների (գրանտների) տրամադրում՝ առողջապահության, սոցիալական, իրավական ու տնտեսական զարգացման, կրթության, գիտության ու արվեստի, մամուլի, մարդու և քաղաքացու իրավունքների, միջազգային իրավունքի և այլ բնագավառներում առաջընթացը խթանելու և խրախուսելու նպատակով. 
  • Ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների սատարմանն ուղղված ծրագրերի և տրամադրվելիք շնորհների (գրանտների) ընտրություն, համադրում և օժանդակում: 

Կազմակերպության կողմից ներկայացվել է Դավիթ Ամիրյանի թեկնածությունը:

5.        «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ. Կազմակերպության նպատակներն են՝ 

  • Նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը. 
  • Նպաստել նշված բնագավառում միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը: 

          Կազմակերպության կողմից ներկայացվել է Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը:

6.        «Հակաստվեր» ՀԿ. Կազմակերպության նպատակն է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով նպաստել՝ կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարին՝ ԶԼՄ-ում և քաղաքացիական հասարակության ներուժի համախմբման միջոցով: Աջակցել քաղաքացիական հասարակության և իրավական պետության կայացմանը Հայաստանի Հանրապետությունում: 

               Կազմակերպության կողմից ներկայացվել է Վագա Ամիրխանյանի թեկնածությունը: 

7.        Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ. Կազմակերպության նպատակն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:

               Կազմակերպության կողմից ներկայացվել է Հայկ Մարտիրոսյանի թեկնածությունը:

8.        «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ». Հիմնադրամի նպատակներն են աջակցել Հայաստանի Հանրապետությունում՝ 

  • Ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանը.
  • Մարդու իրավունքների խթանմանը և պաշտպանությանը.
  • Օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի, այդ թվում՝ դատական պրակտիկայի բարելավմանը՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան.
  • Մարդու իրավունքների կրթության խթանմանը և հանրության իրավագիտակցության բարձրացմանը.
  • Ներպետական մակարդակում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող մարդու իրավունքների մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը.
  • Մարդու իրավունքների բնագավառու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և միջազգային չափորոշիչների իմպլեմենտացմանը.
  • Օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի բնագավառում առկա համակարգային խնդիրների բացահայտմանը և լուծմանը, այդ թվում՝ ռազմավարական բնույթ կրող դատավարությունների իրականացման միջոցով.
  • Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը, այդ թվում՝ մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանակային մարմինների առարկությունների, զեկույցների, որոշումների և դատական ակտերի կատարման ընթացքը վերսկսելու միջոցով.
  • Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների բնագավառում մշակվող օրենսդրական նախագծերի իրավական փորձաքննության իրականացմանը.
  • Իրավունքի բնագավառում գիտական հետազոտությունների իրականացմանը, կրթական, գիտագործնական նյութերի մշակմանը,
  • Քաղաքացիական հասարակության առանձին խմբերի, խոցելի խմբերի իրավունքների անմիջական պաշտպանության իրականացմանը (այդ թվում՝ իրավաբանական խորհրդատվության տրամադրման, դատական ներկայացուցչության ապահովման, դատավարական փաստաթղթերի կազմման և այլ միջոցներով) և այլն.
  • Շրջակա միջավայրի պաշտպանությանը և բնապահպանական խնդիրների վերհանմանն ու լուծմանը:

               Կազմակերպության կողմից ներկայացվել է Գենյա Պետրոսյան թեկնածությունը:

9.        «ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ. Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են օրենքով սահմանված կարգով.

  • Բարձրացնել քաղաքացիական հասարակության իրավական գիտակցությունը.
  • Նպաստել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ աշխատանքին.
  • Մշակել իրավական ակտերի նախագծեր և ներկայացնել իրավասու պետական մարմիններին.
  • Մշակել իրավական դաստիարակությանն ուղղված առարկայական ծրագրեր և իրականացել վերապատրաստումներ.
  • Իրականացնել ներպետական և միջազգային իրավական դաշտի վերլուծություններ և հետազոտություններ՝ ուղղված իրավունքի գերակայության ամրապնդմանը.
  • Աջակցել իրավունքի զարգացմանը և արդարադատության համակարգի բարեփոխումներին.
  • Իրականացնել մարդու իրավունքների մոնիտորինգներ տարբեր ոլորտներում.
  • Հավաքագրել մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն.
  • Նպաստել ժողովրդավարական արժեքների տարածմանը Հայաստանի Հանրապետությունում:

               Կազմակերպության կողմից ներկայացվել է Նորայր Բալայան թեկնածությունը:

10.      Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ. Կազմակերպության նպատակներն են՝

  • Աջակցել ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը.
  • Պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները.
  • Տարածել իրավական գիտելիքներ.
  • Նպաստել հասարակության մեջ հանդուրժողության սկզբունքների ձևավորմանը.
  • Աջակցել քաղաքացիական նախաձեռնություններին, նպաստել տեղական ինքնակառավարման և պետական մարմինների հետ քաղաքացիական երկխոսությունների մեխանիզմների ձևավորմանը և կատարելագործմանը.
  • Նպաստել օրենսդրության կատարելագործմանը.
  • Աջակցել դատաիրավական համակարգի զարգացմանը.
  • Աջակցել տարածաշրջանում բախումների խաղաղ կարգավորմանը և կանխարգելմանը.

               Կազմակերպության կողմից ներկայացվել է Մարիամ Անտոնյանի թեկնածությունը:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն