Դեպի վեր

Ծանուցում՝ 2020 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականության իրականացման վերաբերյալ

10/01/2020

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն 2020 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականության իրականացման վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը․

  1. Այն պաշտոնատար անձինք, ովքեր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն 2020 թվականի հունվարի 1-ից օրենքի ուժով համարվում են հայտարարատու մինչև 2020 թվականի մարտի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2019 թվականի տարեկան հայտարարագիր։
  2.  «Հանրային ծառայություն մասին» ՀՀ օրենքի օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պաշտոնավարող հայտարարատու պաշտոնատար անձինք առաջին անգամ շահերի վերաբերյալ տվյալներ են ներկայացնում 2019 թվականի տարեկան հայտարարագրում՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 31-ն է։
  3. Այս պահին հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու և պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձևերը հաստատելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշման նախագիծը գտնվում է լրամշակման փուլում:
  4. ՀՀ Կառավարության որոշումն ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո  2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերն էլեկտրոնային համակարգում հասանելի կդառնան լրացման համար։ Հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամները 2019 թվականի տարեկան հայտարարագրերը, իսկ այն հայտարարատու պաշտոնատար անձինք, ովքեր պաշտոնեական պարտականություններն ստանձնել կամ դադարեցրել են 2020 թվականին, պաշտոնի ստանձման կամ դադարեցման հայտարարագրերը պետք է լրացնեն նոր ձևանմուշով:
  5. Այն հայտարարատու պաշտոնատար անձինք, որոնք պաշտոնեական պարտականություններն ստանձնել կամ դադարեցրել են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, պաշտոնի ստանձման կամ դադարեցման հայտարարագիրը ներկայացնում են հին (ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշմամբ սահմանված) ձևանմուշով: Նրանց համար file-online.ethics.am հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգը հասանելի է։
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն