Դեպի վեր

Տեղի է ունեցել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման թեստավորման փուլը

29/01/2020 Տառատեսակի
չափսը
A A A

2020 թվականի հունվարի 29-ին տեղի է ունեցել 2019 թվականի համար կազմակերպված սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման թեստավորման փուլը:

Ներկայացված փաստաթղթերի հիման վրա որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունք ստացած 24 դիմորդներից բոլորը ներկայացել են թեստավորման փուլին:

Թեստային հարցաշարերը կազմվել են համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ` նախապես  հրապարակված 469 հարցից 100 հարց ընտրելու միջոցով: Մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվել է  թեստային առաջադրանքների լուծման կարգը, որից հետո մասնակիցներին բաժանվել են թեստերը: Թեստային առաջադրանքները լուծելու համար հատկացվել է  150 րոպե ժամանակ: Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի՝ թեստային հարցերից առնվազն 90-ին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը ձեռք է բերում որակավորման ստուգման 2-րդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք: Այսպիսով, 24 դիմորդներից երկրորդ՝ հարցազրույցի փուլ անցնելու իրավունք է ձեռք բերել 16-ը:

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման համար դիմելու հնարավորություն են ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված համապատասխան ստաժավորում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն