Դեպի վեր

Հայտարարություն՝ ՄԻՊ ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդում ՀԿ ներկայացուցիչների ընտրության առաջին փուլի վերաբերյալ

30/01/2020

Հարգելի գործընկերներ,

 Ինչպես գիտեք, Արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդում հասարակակական կազմակերպություններ ներգրավվելու նպատակով ս.թ. հունվարի 13-ին հայտարարել էր մրցույթ: Խորհրդի կազմում թեկնածություններ ներկայացնելու համար վերջնաժամկետ էր սահմանվել 2020թ. հունվարի 23-ը: Այս ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը և ստուգել փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:

 Արդյունքում տեղեկացնում ենք, որ սահմանված չափանիշներին համապատասխանում են 9 հասարակական կազմակերպություններ (տես համապատասխան գրանցամատյանը), ուստի Ռազմավարության Բաժին VI-ով սահմանված կարգի համաձայն` անցկացվելու է մրցույթի երկրորդ փուլ, որի ժամանակ առաջին փուլն անցած կազմակերպությունների թեկնածությունները քննարկվելու են Խորհրդի նիստում և ըստ խորհրդի առաջարկության ընտրվելու է 7 կազմակերպություն՝ հաշվի առնելով նաև մարդու իրավունքների ոլորտային ներկայացվածությունն ապահովելու անհրաժեշտությունը:

 Հայտնում ենք նաև, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Համակարգող խորհրդի կազմավորմանն ուղղված աշխատանքները[1]: Նախատեսվում է Խորհրդի անդրանիկ նիստն անցկացնել փետրվար ամսին, որի ընթացքում Խորհուրդը կընտրի այն 7 հասարակական կազմակերպություններին, որոնք կընդգրկվեն Խորհրդի կազմում: 

 Նախարարությունը Խորհրդի նիստի արդյունքների մասին տեղեկատվությունը նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կտեղադրի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

 Խնդրում ենք հետևել Նախարարության պաշտոնական կայքի թարմացումներին:

 


[1] Ռազմավարության Բաժին VI-ի համաձայն՝ խորհուրդը համարվում է ձևավորված` անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն