Դեպի վեր

Եվրասիական տնտեսական միության դատարանի քարտուղարությունում թափուր հաստիքների զբաղեցման մրցույթ

21/02/2020 Տառատեսակի
չափսը
A A A

ԵԱՏՄ դատարանի քարտուղարությունում թափուր հաստիքների զբաղեցման մրցույթի անցկացման հիմնական կանոնների 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ԵԱՏՄ դատարանի քարտուղարությունում թափուր հաստիքների զբաղեցման համար հայտարարված է հերթական մրցույթը:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացի հանդիսացող այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, իսկ ֆինանսական և ԵԱՏՄ դատարանի կազմակերպչական-կադրային աշխատանքի բաժիններում թափուր հաստիքների զբաղեցման համար դիմող թեկնածուների դեպքում՝ համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն:

Մրցույթն անցկացվելու է հետևյալ թափուր հաստիքները լրացնելու նպատակով՝

  1. 1.    Փորձագիտական-վերլուծական բաժնի խորհրդական
  2. 2.    Փորձագիտական-վերլուծական բաժնի խորհրդատու
  3. 3.   Ֆինանսական և կազմակերպչական-կադրային աշխատանքի բաժնի խորհրդական
  4. 4.   Ֆինանսական և կազմակերպչական-կադրային աշխատանքի բաժնի խորհրդատու

Մասնակցության կարգին, մասնակիցներին ներկայացվող պահանջների ամբողջական ցանկին և այլ տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ http://courteurasian.org/page-27071

Մրցույթին մասնակցելու համար info@courteurasian.org էլեկտրոնային հասցեին փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 29-ը:

 

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն