Դեպի վեր

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

24/02/2020 Տառատեսակի
չափսը
A A A

       Իրավական ապահովման վարչության փորձագետ

 

  1. 1.       Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

      Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսվող քաղաքացիական օրենսդրության բարեփոխման ռազմավարական ուղղությունների շարքում ի թիվս այլնի նաև ֆինանսական ոլորտի օրենսդրության բարեփոխմամբ: Ռազմավարությամբ նախատեսվող ծրագրի նպատակն է ուսումնասիրել բանկի, վարկային կազմակերպության, ապահովագրական ընկերության նկատմամբ շահառուի իրավունքների կամ գործարար վարվելակերպի կանոնների ցանկացած խախտման հետևանքով տուգանքի սահմանման վերաբերյալ գործող կարգավորումները և առաջադրում արդյունավետ լուծումներ տուգանքի կիրառման բացառման հնարավոր դեպքերի վերաբերյալ:

 

2.Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ պայմանագիր կնքելու օրվանից 6 /վեց/ ամիս ժամանակահատվածով:

 

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների կողմից շահառուների իրավունքների խախտման գործընթացում առկա խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում,
  • առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում,
  • ·      ներպետական օրենսդրության վերլուծություն և միջազգային չափանիշներին համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում:

 

Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
    • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
    • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
    • ֆինանսական ոլորտում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ,
    • ֆինանսական օրենսդրության իմացություն,
    • տիրապետում է հայերեն լեզվին,
    • տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (ազատ),
    • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն.
    • հաշվետվությունների մշակման ունակություն,
    • թիմային աշխատանքի ունակություն.
    • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

27 փետրվարի  2020թ.

 

6. Աշխատանքի վայրը՝  ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

    Էլ. փոստ՝ expert14@moj.am:

 

 

 

 

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով,
  • հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.   Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:

 

  1. 10.   Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր /կամ նույնականացման քարտ/ և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

  1. 11.    Դիմումների ընդունման հասցեն է՝ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/:

 

 

      Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն