Դեպի վեր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` «ՀՀԱՆ-2020/1» ծածկագրով ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման

08/06/2020 Տառատեսակի
չափսը
A A A

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՀՀԱՆ-2020/1» ծածկագրով ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման


ՀՀ արդարադատության նախարարությունը, որը գտնվում է ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում, հայտարարում է Ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` թղթային տարբերակով:

Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել  է Ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման պայմանագիր:

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեով` հանձնաժողովի քարտուղար Սևակ Պետրոսյանին: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձևով` սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված մինչև 12.06.2020թ. ժամը 10:00-ն:

Հայտերի բացումը տեղի կունենա ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում,  12.06.2020թ. ժամը 10:00-ին։  

 

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար ` Սևակ Պետրոսյանին:

 

                                      Հեռախոս՝ 010594104

                                      Էլ. Փոստ՝ gnumner@moj.am

 

  1. 1.    Ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների տեխնիկական առաջադրանք 

 

Ավտոկայանատեղին նախատեսված է 25 մարդատար ավտոմեքենայի համար: Կայանատեղին գտնվում է ք.Երևան, Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող շենքի հարակից բակում:

Կայանատեղին պետք է կահավորել առնվազն ստորև ցանկում նշված գույքով՝

Հ/Հ

Անվանում

Քանակ

1

Արգելափակոց 4մ

2

2

Մոտքը և ելքը հսկող տերմինալ

1

3

Կենտրոնական կառավարման համակարգ՝ ներառյալ ծրագրային ապահովումը

1

4

Աշխատակցի կրպակ՝ համապատասխան կահավորմամբ կամ մուտք-ելքի ավտոմատացված համակարգ՝ ավտոմատ վճարման տերմինալով

1

5

Լուսատախտակ, որի վրա կցուցադրվի կայանատեղում ազատ տեղերի քանակը

1

Կայանատեղիի կազմակերպման համար կարող են նախատեսվել նաև այլ սարքերի և սարքավորումների տեղադրում/համաձայնեցնելով Պատվիրատուի հետ/՝ որոնք անհրաժեշտ կլինեն ստորև նկարագրված կայանատեղիի աշխատանքային պրոցեսը լիարժեք ապահովելու համար:

 

Ծառայությունների մատուցումը ներառում է նաև կայանատեղիի սպասարկումը: Կայանատեղին պետք է լիարժեք գործի և սպասարկվի բոլոր աշխատանքային օրերին՝ առնվազն՝ ժամը 08:00-ից մինչ 19:00-ն:

Կայանատեղիի աշխատանքային պրոցեսի նկարագիրը՝

Ավտոմեքենան մոտենում է դեպի կայանատեղի մուտքը կասեցնող արգելափակոցին: Եթե Լուսատախտակին կան ազատ տեղեր նշված, ապա վարորդը սեղմելով տերմինալի համապատասխան կոճակը՝ վերցնում է մուտքի ժամը ֆիքսող կտրոնը, որը պետք է պահպանվի մինչև կայանատեղիից ելքի պահը, որից հետո ավտոմատ բացվում է արգելափակոցը և ավտոմեքենան կայանում է համապատասխան գծանշումներով նախատեսված ազատ տարածքում: Ավտոմեքենայի ելքի ժամանակ մեքենան մոտենում է կայանատեղիից ելքը կասեցնող արգելափակոցին: Ելքի ժամանակ վարորդը  պահակակետ է ներկայացնում կայանատեղիի մուտքի կտրոնը կամ ավտոմատ վճարման տերմինալի միջոցով կատարում է կայանատեղիի վճարում:  Ավտոմատ վճարման տերմինալի միջոցով վճարման դեպքում վճարումը կատարելուց հետո ավտոմատ բացվում է ելքի արգելափակոցը և ավտոմեքենան դուրս է գալիս կայանատեղիից:

Պահակակետի դեպքում՝ այն  պետք է տեղակայված լինի ելքի ուղղությամբ ավտոմեքենայի ձախ կողմում: Աշխատակիցը վերցնում է մուտքի կտրոնը, համակարգով հաշվարկում կայանատեղիից օգտվելու ժամանակը և ներկայացնում համապատասխան վճարման ենթակա գումարի կտրոնը: Վարորդը կատարում է կայանատեղիի վճարումը, այնուհետև պահակակետի աշխատակիցը բացում է ելքի արգելափակոցը և ավտոմեքենան դուրս է գալիս կայանատեղիից:

Կայանատեղին պետք է ամբողջությամբ շուրջօրյա վերահսկվի տեսահսկման համակարգով: Տեսախցիկները պետք է ապահովեն կայանատեղում գտնվող անձի դեմքի ճանաչելիությունը, այդ թվում՝ գիշերային ժամերին: Կայանատեղին պետք է  պատշաճ կերպով ունենա համապատասխան գծանշումներ:

Կայանատեղին պետք է լինի ժամավճարով, ընդ որում՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար առնվազն առաջին 15 րոպեն պետք է լինի անվճար, իսկ  անվճար ժամանակը գերազանցող առաջին 1 ժամվա համար նախատեսվող գինը պետք է սահմանվի 300 ՀՀ դրամ, իսկ առաջին վճարովի 1 ժամը գերազանցող յուրաքանչյուր 15 րոպեի համար նախատեսվող գինը պետք է սահմանվի 100 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր ավտոմեքենա հնարավորություն կունենա օգտվելու կայանատեղիի անվճար օգտվելու ժամանակից նույն օրվա ընթացքում առավելագույնը մեկ անգամ:

Կայանատեղիի կազմակերպման ծառայությունների մատուցման պայմանագիրը կկնքվի 3 տարի ժամկետով /որի հաշվարկը սկսվում է կայանատեղիի ամբողջությամբ կահավորումից և շահագործման պատրաստ լինելու պահից սկասած/՝ հետագայում,կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում՝ երկարաձգման հնարավորությամբ: Կայանատեղիի կազմակերպման համար մատակարարին կայանատեղիի տարածքը կտրամադրվի անվճար՝ պայմանով, որ մատակարարը կբարեկարգի կայանատեղիին հարակից տարածքը: Բարեկարգումը պետք է իրականացվի մինչև կայանատեղիի շահագործումը: Բարեկարգումն իրենից ներկայացնում է ամերիկյան Կալանավիդնի տուա տեսակի բնական թփերով կանաչապատում և կայանատեղիի շահագործման ամբողջ ժամկետի ընթացքում դրանց պատշաճ խնամում և կանաչ տեսքի ապահովում: Տուա տեսակի թփերը պետք է լինեն հողից առնվազն 1մ բարձրության՝ տեղադրված համապատասխան չափի  ծաղկամանների մեջ: Թփերի քանակը՝ առնվազն 26 հատ:Կայանատեղիի կահավորման  և հարակից տարածքի բարեկարգման համար նախատեսված առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է, որի հաշվարկը սկսվում է պայմանագրի կնքման պահից:

 

2. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՅՏԸ 

Ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը սույն հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտ:

Մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված`

2.1 ընթացակարգին մասնակցելու դիմում-հայտարարություն` համաձայն հավելված N 1-ի.

2.2 իր կողմից առաջարկվող կայանման անվճար ժամանակաչափը` համաձայն հավելված N 2-ի:

 

3. ՀԱՅՏԸ  ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ  ԿԱՐԳԸ

 3.1 Մասնակիցը հայտը ներկայացնում է սույն հրավերով սահմանված կարգով։

Մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից և 2 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը:

Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:

3.2 Սույն հրահանգի 3.1 կետում նշված ծրարի վրա հայերեն լեզվով նշվում են`

1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

3.3 Սույն հրահանգի 3.1 և 3.2 կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերը  հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

 

 

  1. Դիմում-հայտարարություն՝ ընթացակարգին մասնակցելու մասին
  2. Այն սարքերի և սարքավորումների ցանկը, որը մատակարարը պատրաստ է տեղակայել կայանատեղիում:
  3. Իր կողմից նախատեսվող առաջին անվճար ժամանակի չափը:

 

4.  ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Որպես լավագույն առաջարկ կդիտարկվի վերոգրյալ պայմաններին բավարարող այն առաջարկը, որով կառաջարկվի կայանման առավելագույն անվճար ժամանակը: Լավագույն առաջարկ ներկայացնողի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

4.1  Հայտերի բացումը կկատարվի հանձնաժողովի հայտերի բացման նիստում ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում,  12.06.2020թ. ժամը 10:00-ին։

4.2  Հայտերի բացման և գնահատման նիստում հանձնաժողովը գնահատում է`

ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,

բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին.

4.3 Բավարար են գնահատվում սույն հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

4.4 Ընտրված մասնակիցը որոշվում է` բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից առավելագույն անվճար ժամանակը ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով: Ընտրված մասնակցին կառաջարկվի կնքել համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր:

 

 

Հավելված  N 1

« ՀՀԱՆ-2020/1 »*  ծածկագրով

մրցույթի հրավերի

 

ԴԻՄՈՒՄՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ* 

Մրցույթին մասնակցելու 

 

                                                                                     հայտնում է, որ ցանկություն ունի մասնակցել            մասնակցի անվանումը

ՀՀ արդարադատության նախարարության կողմից հայտարարված ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման մրցույթին և հրավերի պահանջներին համապատասխան  ներկայացնում  է հայտ:

 

                                                                      -ն հայտնում և հավաստում է, որ հանդիսանում է                                              մասնակցի անվանումը

                                                                                    ռեզիդենտ: 

                                               երկրի անվանումը

 

                                         -ի՝

               մասնակցի անվանումը 

  • հարկ վճարողի հաշվառման համարն է`                                                 .

                                                                                                               հարկի վճարողի հաշվառման համարը

  • էլեկտրոնային փոստի հասցեն է`                                                .

                                                                                                                       էլեկտրոնային փոստի հասցեն

  • գործունեության հասցեն է՝ -------------------------------------------------.                                    

                                                                                     գործունեության հասցեն

  • հեռախոսահամարն է՝ -------------------------------------------------.                                    

                                                                           հեռախոսի համարը

   ___________________________________________________                    _____________                                             Մասնակցի անվանումը  (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը)                                                            ստորագրությունը)

Կ. Տ.[1]

 

 

 

 

Հավելված 2

« ՀՀԱՆ-2020/1  »*  ծածկագրով

մրցույթի հրավերի

 

 

Գ Ն Ա Յ Ի Ն   Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ

 

Ուսումնասիրելով « ՀՀԱՆ-2020/1 »* ծածկագրով Ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման մրցույթի հրավերը,                                                                                                     -ն առաջարկում է   ____________/___________/* րոպե

մասնակցի անվանումը                                              անվճար ժամանակի չափը  /վայրկյաններով/

կայանատեղիից օգտվելու անվճար ժամանակ:

               ___________________________________________                                  _____________

                                                      մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը)                                                       ստորագրությունը     

 

Կ. Տ.[2]               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն