Դեպի վեր

Հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

18/06/2020 Տառատեսակի
չափսը
A A A

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

 

          Տնօրենը՝

          Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնի գործունեությունը, ապահովում է փորձագիտության զարգացումը, փորձաքննությունների, այլ գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը և կատարումը, ինչպես նաև հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը և գործածության երաշխավորումը։ 

 

          Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն.

2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան (փորձագիտական) բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,  ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, Հարկային օրենսգիրք, «Գնումների մասին» ՀՀ օրենք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք,  ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում, տվյալ բնագավառիիրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր).

4) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

10) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

        Դիմող ՀՀ քաղաքացիները նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում,

2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի,

3) անձնագրի պատճենը,

4) քաղվածք` աշխատանքային գրքույկից,

5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

6) ինքնակենսագրություն,

7) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

8) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին  կցագրման վկայականի պատճենները,

9) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

10) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

11) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

 

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ուղարկում  է էլեկտրոնային եղանակով՝ (naira.sedrakyan@justice.am) էլեկտրոնային փոստի հասցեին։

Կից՝ դիմումի օրինակը և հարցաշարերը՝ Արդարադատության նախարարության կանոնադրություն, Աշխատանքային օրենսգիրք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք, «Գնումների մասին» օրենք, Հարկային օրենսգիրք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք, Քաղաքացիական օրենսգիրք, Սահմանադրություն, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք, Քրեական դատավարության օրենսգիրք։

 

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 28-ին, ժամը 14։30-ին Արդարադատության նախարարության շենքում՝ ՀՀ, քաղաք Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում։   

Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է 23.07.2020թ.

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  հեռ. (010)59-40-57։

 

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն