Դեպի վեր

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

24/06/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության փորձագետ

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրա Գործողությունների  ծրագրից բխող միջոցառումների կատարում, ընթացքի մշտադիտարկում և գնահատում, Հաղորդակցության ռազմավարության մշակում և իրականացում, ինչպես նաև «e-rights.am» հարթակին առնչվող գործառույթների իրականացում:  

 

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  մինչև 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի գնահատման և մշտադիտարկման գործընթացի ապահովում, հաշվետվությունների կազմում,
  • Հաղորդակցության ռազմավարության մշակում և դրանից բխող աշխատանքների համակարգում,
  • «e-rights.am» հարթակի գործարկման ապահովում:

 

     Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • միջազգային հարաբերությունների բնագավառում աշխատանքային փորձ,
  • մարդու իրավունքների ոլորտին վերաբերող օրենսդրության, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների իմացություն,
  • տիրապետում է հայերեն լեզվին,
  • տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (գերազանց),
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: 

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

    2020 թվականի  հունիսի 29-ը ներառյալ:

 

 6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

  7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ Էլ. փոստ՝ expert14@moj.am:

 

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (http://moj.am)  

 

     Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 900-ից մինչև 1800,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն