Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի հանդիպման

14/05/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ստրասբուրգում կայացած ԵՄ/ԵԽ «Ծրագրային համագործակցության շրջանակ» ձեռնարկի շրջանակում մայիսի 12-ին մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի մեկնարկային հանդիպմանը:

 Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ արտաքին գործերի նախարարության  ներկայացուցիչները:

 Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագիրը, դրանից բխող տարածաշրջանային, տարբեր երկրների կողմից իրականացվելիք միջոցառումները:

 Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված առաջընթացները,  «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները:

 Ներկայացվել են նաև առաջարկներ՝ մեկնարկային ծրագրի վերաբերյալ: