Տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

22/05/2015

 2015 թվականի մայիսի 21–ին ժամը 17.00-ին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

 Նիստի ընթացքում ամփոփվեցին մայիսի 18-19-ին ք. Փարիզում Սահմանադրության նախագծի 1-3-րդ գլուխների վերաբերյալ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների միջև տեղի ունեցած աշխատաքային հանդիպումների և քննարկումների արդյունքները:

 Հստակեցվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին առաջարկություններ ներկայացրած քաղաքական կուսակցությունների հետ նախատեսվելիք հանդիպումների ժամանակացույցը, ինչպես նաև Հանձնաժողովին քաղաքացիների կողմից ներկայացված մասնագիտական առաջարկությունների ամփոփման կարգը:

 2015 թվականի մայիսի 22-ին ժամը 11.00-ին տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կներկայացվեն Սահմանադրության նախագծի 1-3-րդ գլուխների վերաբերյալ կատարված աշխատանքները:


Հայաստանի Հանրապետության Նախագահին 
առընթեր սահմանադրական բարեփոխումների
մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն