Դեպի վեր

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է «Արդարադատության մատչելիությունը երեխաների համար Եվրոպայում և այլ տարածաշրջանում» քաղաքական քննարկումներին

04/06/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն  Քոչարյանը մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած «Արդարադատության մատչելիությունը երեխաների համար Եվրոպայում և այլ տարածաշրջանում»  քաղաքական քննարկումներին։

 ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության կազմակերպած համաժողովին քննարկվել են անչափահասների իրավունքների պաշպանության արդի հիմնահարցերը, քրեական և քաղաքացիական դատավարության ընթացակարգերին երեխաների ընգրկման  խնդիրները, այդ ոլորտում անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները։

 Միջոցառման շրջանակում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպումներ  է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ–ի մի շարք ներկայացուցիչների հետ,  քննարկվել են  նշված ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները,  դատաիրավական բարեփոխումների ընթացքում անչափահասների իրավունքների երաշխավորման մեխանիզմների կատարելագործման ուղիները: Առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել ։

 Բրյուսելյան  այցի շրջանակում  նախարարի տեղակալը  նաև աշխատանքային հանդիպումների ընթացքում  ԵՄ արտաքին հարաբերությունների գերատեսչությունում քննարկել է  դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության մի շարք առաջնային և ընթացիկ հարցեր։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն