Դեպի վեր

Քաղաքացիները կարո՞ղ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը վիճարկել արբիտրաժում. Առավոտ

16/06/2015

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, որը երեկ բուռն քննարկվել էր ԱԺ-ում: 91 կողմ, 4 դեմ քվեարկության արդյունքներով խորհրդարանը հավանություն տվեց պայմանագրին: «Առավոտ»-ի տեղեկացմամբ, Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Նախագծով առաջարկվում է խթանել արբիտրաժային ինստիտուտի կայացմանը, որը կթեթեւացնի դատարանների աշխատանքը: Քաղաքացիական վեճերն արդեն կարող են լուծվել նաեւ արբիտրաժում: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ «Սա ավելի մատչելի՞ է լինելու քաղաքացիների համար, թե՞ ավելի են ընկնելու քաշքշուկների մեջ, ասելու են՝ էս արբիտրաժից էլ հեռու մնանք»: Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Իհարկե, սա ավելի ճկուն համակարգ է եւ ավելի արդարացված է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բիզնես գործընթացում վեճերը միանգամից արբիտրաժին են ուղղում: Անկախ ամեն ինչից, սպառողը միշտ իրավունք ունի գնալ դատարան»: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն