Տեղի է ունեցել Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

16/06/2015

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հունիսի 16-ին տեղի է ունեցել Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Խմբի ուսումնասիրությանը ներկայացվել են որդեգրողի թեկնածու հաշվառվելու վերաբերյալ օտարերկրյա անձանց 10 դիմումներն ու փաստաթղթերը: Նիստի ընթացքում բացի ընթացիկ հարցերից, հանձնաժողովի անդամները քննարկել են օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի արդյունավետությունը և թափանցիկությունը բարձրացնելու հետ կապված խնդիրներ:

 Նախարարի տեղակալը տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որ Արդարադատության նախարարությունը շարունակաբար աշխատանքներ է տանում այս ոլորտի իրավական ակտերը կատարելագործելու ուղղությամբ և առաջարկել հանձնաժողովի անդամներին 10-օրյա ժամկետում ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ որդեգրման գործընթացը կանոնակարգող Կառավարության որոշման մեջ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների վերաբերյալ: