Դեպի վեր

Պարզաբանում

28/07/2015

 Ի պատասխան հուլիսի 28-ին լրատվամիջոցներով տարածված «ԱԼՅԱՆՍ» առաջադիմական ցենտրիստական կուսակցության մամուլի ծառայության՝ ««Ալյանս» կուսակցության պետական գրանցումը մերժվել է» վերտառությամբ հայտարարության` որում նշվում է, թե «ՀՀ արդարադատության նախարարության ձեռքերով «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պետական գրանցումը մերժվել է», հայտնում եմ, որ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում 24.06.2015թ. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի թիվ 211-Մ-98 որոշմամբ մերժվել է Կուսակցության պետական գրանցումը` ներկայացված փաստաթղթերը և կանոնադրությունը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու հիմքերով:

  Մասնավորապես՝

  1. Ներկայացված Կուսակցության նախագահի և լիազորված անձի  անձնագրերի  պատճենները   վավերացված  չեն եղել և չեն բովանդակել գործադիր մարմնի ղեկավարի կողմից այն վավերացնելու  տարին, ամիսը, ամսաթիվը,
  2. հիմնադիր համագումարի արձանագրության  էջերը  համարակալված չեն եղել:
  3. ներկայացված հիմնադիր համագումարի կողմից որոշում է կայացվել Կուսակցության տարածքային ստորաբաժանումների ստեղծման մասին, սակայն արձանագրությունից պարզ չի եղել, թե արդյոք տարածքային ստորաբաժանումներից ընտրված պատվիրակները մասնակցել են Կուսակցության հիմնադիր համագումարի կողմից ընդունված որոշումներին:
  4. ներկայացված կանոնադրությունը չի սահմանել Կուսակցության անվանման հապավումը, այլ  1.4 կետում նշվել է միայն Կուսակցության անվանման  կրճատ  տարբերակը` ռուսերեն և անգլերեն թարգմանություններով:
  5. կուսակցության կանոնադրությունը չի բովանդակել դրույթ կառուցվածքային ստորաբաժանման վերահսկողություն իրականացնող մարմնի մասին և այլն: 

  Ի դեպ, 25.06.2015թ. Կուսակցությունը կրկին փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ պետական ռեգիստր` կուսակցության պետական գրանցման խնդրանքով, սակայն 20.07.2015թ. Կուսակցության լիազորված անձի կողմից դիմում է ներկայացվել փաստաթղթերում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացված փաստաթղթերը հետ վերադարձնելու և 15.06.2015թ. ներկայացված դիմումն առանց քննության թողնելու մասին: 21.07.2015թ. դիմումը բավարարվել է և փաստաթղթերը հետ են վերադարձվել դիմումատուին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն