Դեպի վեր

Ուսումնական տարվա մեկնարկը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

01/09/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական  կենտրոն» ՊՈԱԿ-ն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, շնորհավորել հիմնարկում պահվող 8 անչափահասներին:

 Կենտրոնի տնօրեն Գայանե Հովակիմյանը շնորհավորել է նրանց սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ կարևորելով գիտելիքի և կրթության դերը նոր ճանապարհների ու  հնարավորությունների բացահայտման գործում։

ՊՈԱԿ-ի տնօրենը հավելել է նաև, որ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, կենտրոնը պատրաստ է աջակցելու անչափահասներին իրենց կրթության, սոցիալ կենցաղային և զբաղվածության հետ կապված խնդիրների լուծման հարցերում՝ ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ հասարակություն վերադառնալիս:

 Այնուհետև, կենտրոնի աշխատակիցները  մասնակցել են հիմնարկում պահվող կանանց և անչափահասների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսին: Ցուցասրահում ներկայացված են եղել անչափահասների և կին դատապարտյալների նկարչական և խեցեգործական աշխատանքները։

Այցելության ավարտին անչափահասներին տրամադրվել են գրենական պիտույքներով փաթեթներ, շախմատ և այլ անհրաժեշտ պարագաներ:

       

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն