Դեպի վեր

Քննարկում՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներին

25/11/2015

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներին:

 Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ  կազմակերպված հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների, միջազգային դոնոր կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, այլ ներկայացուցիչներ:

 Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, կարևորելով այս ձևաչափով հանդիպման անհրաժեշտությունը, հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետության  կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել և իրականացվում են որոշակի գործողություններ: «Մեր կողմից ձեռնարկված հակակոռուպցիոն քայլերը լինելու են շատ արագ, հաջորդական, տրամաբանական և շաղկապված»,- ասել է  Արփինե Հովհաննիսյանը և ընդգծել, որ դրանց արդյունքում ՀՀ քաղաքացին շուտով կզգա հակակոռուպցիոն պայքարի դրական արդյունքները:

 Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հպարտությամբ է նշել այն փաստը, որ ԵՄ պատվիրակությունը գործուն մասնակցություն ունի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում: Նրա համոզմամբ, այս պայքարում հաղթելու միակ հնարավորությունը ազգային միասնությունն է: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն