Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

03/12/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

 Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների՝ որդեգրումների, դատապարտյալների փոխանցման ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակն ու նշել, որ այն խորացնելու և զարգացնելու մեծ ներուժ կա նաև այլ ոլորտներում:

 Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և թվարկված ոլորտներում փոխգործակցությունը համարել արդյունավետ: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հավաստիացրել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը կշարունակի օժանդակել Հայատանում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ դատաիրավական համակարգում:

 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, արբիտրաժի և հաշտարարի ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և Եվրամիության աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի:   

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն