Դեպի վեր

Արդարադատության նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

27/01/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում, հունվարի 25-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Մասնավորապես, կողմերն անդրադարձել են նոր Սահմանադրության արդյունքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ԵԽ-ի հետ նոր գործողությունների ծրագրին, ինչպես նաև ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն