Դեպի վեր

Նախարար Արփինե Հովհաննիսյանը Բահրեյնի քաղաքացուն արտահանձնելու միջնորդություն չի արել

02/02/2016

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակված 30-օրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Ռադհի Ֆադհել Աբբաս Ալին ազատ է արձակվել. վերջինիս հանձնումը Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններին որևէ այլ հիմքով՝ բացառվում է: Aravot.am-ի հարցին, թե ինչպես է իրականացվում հանձնումը պետությունների միջեւ, Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ հանձնումը պետությունների միջև իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան: Հարցին, թե «Բահրեյնի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել են պայմանագրեր» արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ երբևէ չեն կնքվել և չեն գործում հանձնման կամ արտահանձնման վերաբերյալ միջազգային երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր: Համապատասխանաբար, ՀՀ արդարադատության նախարարությունը, չունենալով Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիին՝ Բահրեյնի Թագավորությանը հանձնելու համար անհրաժեշտ միջազգային պայմանագրային հիմք, առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54.1 գլխի համապատասխան դրույթներով, որոնցով կարգավորվում է քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում: 
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն