Դեպի վեր

Արփինե Հովհաննիսյանը ընդունել է «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության տնօրեն Էլիզաբեթ Անդերսոնին

22/02/2016

  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 22-ին ընդունել է «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության (ABA ROLI) տնօրեն Էլիզաբեթ Անդերսոնին:

  Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Արդարադատության նախարարության և «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության միջև  համագործակցությունը սկսած 2005 թվականից մինչ օրս եղել է արդյունավետ և կառուցողական:  Նախարարը կարևորել է կողմերի միջև համագործակցության խորացումը և ընդգծել, որ իրավական ոլորտի հետագա զարգացման համար իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ:

  Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության (ABA ROLI) տնօրեն Էլիզաբեթ Անդերսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է ընկերակցության կողմից իրականացվող գործողությունների ծրագիրը:  Այն նախատեսում է կազմակերպել իրավական ոլորտում  իրազեկման բնույթի մի շարք աշխատաժողովներ, ինչպես նաև ՝ իրավաբանների, փաստաբանների, լրագրողների և այլ թիրախային խմբերի համար փորձի փոխանակման դասընթացներ:

  ABA ROLI-ը  պատրաստակամություն է հայտնել համագործակցել  նաև նաև ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի հետ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն