Դեպի վեր

Հայաստանի արդարադատության նախարարը բուլղարացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

23/04/2016

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարար Եկատերինա Զախարևային:
 Երկու երկրների արդարադատության կառույցների ղեկավարների զրույցն ընթացել է Բուլղարիայի մայրաքաղաքում կայացած դատական համակարգի անկախության ամրապնդմանը նվիրված համաժողովի թեմաների շրջանակում: 
 Գործընկերները նշել են, որ իրավական ոլորտում համագործակցության խորացման մեծ ներուժ կա և քայլեր պետք է ձեռնարկվեն փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ՝ այդ թվում նաև փոխադարձ այցեր կազմակերպելով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն