Դեպի վեր

Աշխատանքային քննարկում նվիրված ՝ ‹‹Անձնական տվյալների պաշտպանության մասին›› ՀՀ օրենքի համապատասխանությունը ԵԽ 108 կոնվենցիային

20/05/2016

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխանությունը Անձնական տվյալների ավտոմատացված մշակման հետ կապված անհատների պաշտպանության մասին» ԵԽ 108 կոնվենցիային» խորագրով աշխատանքային քննարկում: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրներում ծրագրային համագործակցության «Անձնական տվյալների պաշտպանության իրավունքի բարելավումը» ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, ԵԽ անձնական տվյալների պաշտպանության բաժնի խորհրդական Մարիա Միքայելիդուն, Եվրոպայի խորհրդի փորձագետներ, պետական գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտի կատարելագործումը, ինչպես օրենսդրական, այնպես էլ դրա արդյունավետ ու ճիշտ կիրառման տեսանկյունից: Նրա խոսքով՝ անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենքի ընդունումը չափազանց կարևոր քայլ էր, ուստի այն պետք է համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, որպեսզի կարողանանք մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն էլ ավելի զարգացնել: Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ԵԽ գործընկերներին սերտ համագործակցության և աջակցության համար, ընդգծել է, որ փորձագետների կատարած աշխատանքը կարող է օգտակար լինել՝ օրենսդրության հետագա կատարելագործման համար:

Շուշան Դոյդոյանը շնորհակալություն է հայտնել փորձագետներին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրանց հայտնած կարծիքներն օրենքի գործնական կիրառման առումով կարող են շատ օգտակար լինել:

ԵԽ ներկայացուցիչ Մարիա Միքայելիդուն, դրական գնահատելով ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության դերը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, նշել է, որ անհրաժեշտ է կատարել որոշ փոփոխություններ, որպեսզի այդ ոլորտը կարգավորող օրենսդրությունը համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին:

Այնուհետև, ԵԽ փորձագետները ներկայացրել են «ԵԽ 108 կոնվենցիային «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխանության վերաբերյալ» իրենց զեկույցներում առկա դիտարկումները, առաջարկություններն ու եզրակացությունները, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն