Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

25/05/2016

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտային:

 Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական հարաբերությունները և, միևնույն ժամանակ, ընդգծել, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

 Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտան շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն