Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

27/05/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Արփինե Հովհաննիսյանը  կարևորել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրամիության համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերն ու ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հույս հայտնել:

Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու և արդարադատության ոլորտի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետսահմանադրական զարգացումներին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն