Դեպի վեր

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

17/06/2016

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

Հանդիպմանը նախարար Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ղազախական իրավական ոլորտի համագործակցությանը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:

Արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը շնորհակալություն է հայտնել նախարարին իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու պատրաստակամության համար և նշել, որ ղազախ մասնագետները հետաքրքրված են դատական փորձաքննությունների ոլորտում հայկական փորձով:

Ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանը ղազախ գործընկերների հետ դատական փորձաքննությունների ոլորտում հայ մասնագետների փորձով և ձեռքբերումներով կիսվելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև սահմանադրական հանրաքվեին հաջորդած այն ծավալուն իրավակարգավորումներին, որն, ըստ սահմանված ժամանակացույցի, իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Հանդիպման ավարտին կողմերը երկու երկրների իրավական համագործակցությունը խորացնելու և այդ ոլորտում առկա ներուժն ամբողջությամբ իրացնելու պատրաստակամություն են հայտնել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն