Դեպի վեր

Արդարադատության նախարարը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի Արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատարին

07/07/2016

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 7-ին Բրատիսլավայում հրավիրված ԵՄ- Արևելյան գործընկերության պետությունների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի Արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Ժուրովայի հետ։

 Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ ընդգծելով, որ դատաիրավական բարեփոխումները դարձել են ԵՄ-Հայաստան համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը։

 Նախարարը հանձնակատարին է ներկայացրել 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ընթացքում ամրագրված ձեռքբերումնները, միաժամանակ ներկայացրել է բարեփոխումների հետագա փուլի վերաբերյալ տեսլականը, հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող քայլերը և հիմնական ուղղությունները։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն