Դեպի վեր

Հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին, ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ

02/09/2016

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում իրավական ակտերի նախագծերի մշակման ոլորտում հանրության իրազեկման հետ առնչվող առկա հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, կստեղծվի մեկ միասնական առցանց հարթակ, որը հնարավորություն կտա գերատեսչությունների համար իրենց կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը տեղադրել ինչպես իրենց պաշտոնական կայքում, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այդ կերպ կարող են ծանոթանալ տեղադրված նախագծերին, իսկ միասնական կայքում գրանցվելու դեպքում՝ ներկայացնել նաև իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կընդգրկվեն նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթում: Վերոնշյալ կարգավորումները հնարավորություն կստեղծեն առցանց հետևել նախագծի հետագա ընթացքին՝ ընդունվել է արդյոք, թե ոչ, ինչպես է խմբագրվել, չընդունելու հիմնավորումները:

 

Ամբողջական տեղեկատվությունը այստեղ ՝ http://gov.am/am/news/item/12593/ 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն