Դեպի վեր

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պատրաստված օրենքների նախագծերը

10/09/2016

 ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պատրաստված օրենքների նախագծերի  քննարկմանը:

 Արփինե Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին և ընդգծել նոր ձևավորված հասարակական խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերի կարևորությունը:

 Նրա խոսքով՝ նիստի նպատակը մեկն է՝ նախքան  օրենսդրական նախաձեռնությունները Կառավարություն և Ազգային ժողով ներկայացնելը, դրանք քննարկել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և ստանալ առաջարկություններ: Արփինե Հովհաննիսյանը հասարակական խորհրդի անդամներին մաղթել է բաց և արդյունավետ աշխատանք:

 Նիստի ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները խորհրդի անդամներին են ներկայացրել  հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ վերլուծություններն ու  առաջարկությունները, կոռուպցիայի դեմ պայքարի երկու հիմնական՝ ունիվերսալ և կանխարգելիչ մոդելները, ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը, ինչպես նաև պետական գնումների համակարգում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման վերաբերյալ հայեցակարգը:

 Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի անդամները ողջունել են նախարարության օրենսդրական նախաձեռնությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և ներկայացված հարցերի շուրջ ներկայացրել իրենց մտահոգություններն ու առաջարկները:

 Քննարկման ավարտին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հորդորել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին գրավոր տեսքով Արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ ու առարկություններ՝ իրենց հիմնավորումներով. դրանք կամփոփվեն, կներառվեն նախագծերում, որից հետո դրանք կներկայացվեն ՀՀ կառավարություն:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն