Հայտնի են Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումը հաղթահարած անձանց անունները

16/09/2016

ՀՀ արդարադատության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 789-Ն որոշմամբ հաստատված կարգի 52-րդ կետի պահանջները, ներկայացնում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման բոլոր փուլերը հաղթահարած անձանց անունները՝ Նաիրա Ռաֆայելի Մանուչարյան, Կարինե Կառլենի Թորոսյան, Մերի Պետրոսի Ասլանյան, Դիանա Սամսոնի Աբրահամյան և Ծովինար Ռուբենի Անանյան: