Դեպի վեր

Արծաթե հուշամեդալներ ՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ

20/09/2016

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի կապակցությամբ  ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը և ՊՈԱԿ-ի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը պարգևատրվել են ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալներով:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, հանձնելով հուշամեդալները, շնորհավորել է պարգևատրվածներին և նշել, որ 2013 թվականին հիմնադրված Արդարադատության ակադեմիայի գործունեության հենց հաջորդ տարում բոլորը փաստեցին, որ այն կայացած կառույց է:

«Այդ արդյունքը չէր գրանցվի, եթե չլինեին իրենց գործին նվիրված աշխատակիցներ՝ ի դեմս Ակադեմիայի նախկին ռեկտոր Ռուբեն Մելիքյանի: Կառույցի կայացման գործում մեծ ներդրում ունեցավ նաև Էմիլ Ամիրխանյանը, որի կազմած աշխատանքային ծրագրերը բարձր գնահատականի են արժանանում և՛ տեղացի, և՛ միջազգային գործընկերների կողմից: Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև Արտաշես Խուրշուդյանի կատարած աշխատանքը՝ Ակադեմիայում հեռավար ուսուցման համակարգի ներդրման գործում, որն օրինակելի է դարձել Եվրոպայի խորհրդի համար»,- ասել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություն: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն