Դեպի վեր

Ցանկացած կոնսենսուս ունի իր գինը. Արփինե Հովհաննիսյան

20/09/2016

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին, Վարշավայում մեկնարկած «Ընտրական գնահատմանը և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը, ներկայացրել է հայաստանյան ընտրական գործընթացի վերջին զարգացումները:

Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես, անդրադարձել է 2015 թվականի սահմանադրական հանրաքվեին հաջորդած գործընթացներին՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի շուրջ ծավալված տարբեր ձևաչափերով քննարկումներին, դրանց արդյունքում ձեռք բերված համաձայնություններին և այլն:

«Ինչպես ցանկացած կոնսենսուս, սա ևս ուներ իր գինը. մեր դեպքում դա մեր հիմնական միջազգային գործընկերոջ՝ Վենետիկի հանձնաժողովի հիմնական երաշխավորություններից մեկը հաշվի չառնելն էր, որը վերաբերում էր ստորագրված ցուցակների հրապարակմանը: Մենք որոշեցինք հրապարակել դրանք, քանի որ ամբողջ գործընթացում մեզ առաջնորդել է ընտրական գործընթացների շուրջ փոխադարձ վստահության ստեղծման և աննախադեպ պատշաճ ընտրություններ անցկացնելու մեր ամենակարևոր նպատակը»,- ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը, շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և նրա փորձառու աշխատակազմին՝ հայաստանյան գործընկերներին ջանասիրությամբ և սրտացավությամբ աջակցելու համար:

Արփինե Հովհաննիսյանը, Լեհաստան կատարած այցի շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի և  ԵԱՀԿ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Փոլ Իբերհարդի հետ, ներկայացրել Հայաստանում ընտրական գործընթացի վերջին զարգացումները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն