Դեպի վեր

Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը

27/10/2016

Հոկտեմբերի 27-ին մեկնարկել է  նոտարների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը, որին մասնակցել է  34 դիմումատու: Առաջին խմբի թեկնածուների թեստավորումը մեկնարկել է 10:00-ին, իսկ երկրորդ խմբինը՝ 15:00-ին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վիգեն Քոչարյանը, հաջողություն մաղթելով մասնակիցներին, ներկայացրել է թեստավորման ընթացակարգը և նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել է թեստի նմուշը և հարցաշարը: Թեստերում ներառված հարցերը վերաբերել են՝ ՀՀ Սահմանադրությանը, «Նոտարիատի մասին», ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ թեստը բաղկացած է հարյուր հարցից և անցողիկ միավորը ութսունն է. յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:

Կից ներկայացնում ենք նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած անձանց ցանկը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն