Հայտնի են Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումը հաղթահարած անձանց անունները

05/12/2016

ՀՀ արդարադատության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 789-Ն որոշմամբ հաստատված կարգի 52-րդ կետի պահանջները, ներկայացնում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման բոլոր փուլերը հաղթահարած անձանց անունները` Մադոյան Լիլիթ Հենրիկի, Մինասյան Տաթևիկ Մինասի, Մինոսյան Իրինա Կամոյի, Ղազարյան Աննա Լևոնի, Գալստյան Մարինե Սամվելի, Բեկչյան Ռոզա Սեյրանի, Տոնոյան Ռուզաննա Արմենի, Նարոյան Ռիտա Սամվելի, Առաքելյան Արմեն Սամվելի, Մարտիրոսյան Քրիստինե Սամվելի: