Դեպի վեր

Քաղաքացիներին հորդորում ենք օգտվել պետծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից. ԱՆ

13/01/2017

Պետական մի շարք ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին օգտվել նաեւ պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից:

Դրանք արդեն գործում են Երեւանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) եւ «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաեւ Գառնի համայնքի, Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) եւ Էջմիածին քաղաքների Մ.Մաշտոցի-2  «Հայփոստի» գրասենյակներում:

 Միասնական գրասենյակներում մատուցվում են հետեւյալ ծառայությունները.

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝

• Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, պետական գրանցման մերժում

• Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում

• Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում եւ պետական հաշվառման մերժում

• Փաստաթղթերի պատճենահանում եւ պատճենների տրամադրում

• Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում

• Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի  սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝

• Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

• Գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձեւով

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններ՝

• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում

• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում

• Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

• Փաստաթղթերի ապոստիլ (միջազգային վավերացում)

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ՝

• Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության եւ հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ՝

• Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում

• Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում

• Մաշված, անըթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում

• Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաեւ ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն