Դեպի վեր

Արդարադատության խորհրդի որոշումն ինձ համար անակնկալների շարքից չէր. Արփինե Հովհաննիսյան

26/01/2017 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության խորհրդի որոշումն ինձ համար անակնկալների շարքից չէր: NEWS.am-ի հետ զրույցում դատավոր Աիդա Դավթյանի վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի որոշումն այսպես մեկնաբանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Դատավոր Աիդա Դավթյանի վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի կողմից կայացված որոշման առնչությամբ զերծ կմնամ գնահատականներ տալուց, միայն կնշեմ, որ այդպիսի ելքով որոշումն ինձ համար անակնկալների շարքից չէր՝ անկախ դրա հիմքում ընկած որեւէ պատճառաբանությունից, իսկ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու ակնհայտ հիմքերի առկայության մասով մնում եմ իմ համոզմունքին»,- ասաց նախարարը:

 

Սկզբնաղբյուրը ՝https://news.am/arm/news/369800.html

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն