Դեպի վեր

Հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2017-2019թթ. ՄԻՊ ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագիծը

03/02/2017

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փետրվարի 3-ին ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 2017-2019 թվականների Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ քննարկմանն աջակցելու համար ու հավելել, որ ԱՆ-ն կարևորում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների անմիջական և ակտիվ մասնակցությունը ծրագրի մշակման աշխատանքներում: Արդարադատության փոխնախարարը հիշեցրել է, որ համապատասխան մարմիններից նախարարությունը ծրագրի վերաբերյալ ստացել է առաջարկություններ, որոնք պետք է քննարկվեն նախագծում ներառելու համար: Վիգեն Քոչարյանը շեշտել է, որ նախագիծը դեռևս մշակման փուլում է և Արդարադատության նախարարությունն ակնկալում է նոր առաջարկություններ ծրագրում՝ միջոցառումներ ներառելու վերաբերյալ:

2017-2019 թվականների մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի շրջանակներում քննարկվել են խտրականության դեմ պայքարի և կանանց իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, առողջապահության պահպանմանը և կյանքի իրավունքին, կրթության իրավունքին, զինակոչիկների իրավունքների պաշտպանությանը, արդար դատաքննության իրավունքին, ազատ արդար ընտրությունների իրավունքին, ազատ արտահայտման, լրատվամիջոցների և հավաքների ազատության իրավունքին, տնտեսական իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և պետական մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար անձինք, որոնք բաց և անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն են ունեցել ներկայացված առաջարկությունները քննարկելու, ինչպես նաև նոր առաջարկություններ  ներկայացնելու համար:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն