Դեպի վեր

Ամփոփվել են ՀՀ արդարադատության, սփյուռքի, ֆինանսների, արտաքին գործերի և ՊԵԿ-ի 2016 թ. գործունեության հաշվետվությունները

08/02/2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել է  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում մշակվել են 150 իրավական ակտերի նախագծեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի, կուսակցությունների, ՏԻՄ-երի, ՀԿ-ների մասին, հակակառուպցիոն բնույթի և այլն: Ազգային ժողովին է ներկայացվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունները ժամանակակից մոտեցումներին:

ԱԺ-ի կողմից ընդունվել է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքն և հարակից օրենքների փաթեթը, որն ուղղված է նոր ստեղծվող պրոբացիոն ծառայության կողմից ազատազրկման հետ չկապված պատժատեսակների կատարմանը, պատիժը պայմանականորեն չկիրառելիս և պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելիս վերահսկողության իրականացմանը և վերասոցիալականացման միջոցառումների իրականացմանը: ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի կողմից մշակվել է ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծ, որվ նախատեսվում է ներդնել պատիժների նոր համակարգ:

ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդունմամբ կնախատեսվի քրեաիրավական հարաբերությունների իրավակարգավորման կառուցակարգի համապատասխանեցում ժամանակի պահանջներին: Մշակվել է «Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որի վերջնական տարբերակը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչպես նաև իրականացել են մի շարք այլ միջոցառումներ:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ 2017 թ. գերակա խնդիրներն են ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների կատարում՝ ապահովելու համար դատական գործընթացներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման իրավական հիմքերը, Էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու և էլեկտրոնային դատական գործ ստեղծելու համար Էլեկտրոնային ծրագրային ապահովման ներդրում, Հարկադիր կատարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց վերացմանն ուղղված բարեփոխումների իրականացում և այլն: 

Վարչապետ Կարապետյանը կարևորել է Արդարադատության նախարարության կողմից հակակոռուպցիոն բնույթի օրենսդրական նախագծերի հետևողական մշակումն ու ներկայացումը, ինչպես նաև մատուցվող ծառայությունները հասարակությանն էլ ավելի հասանելի դարձնելուն ուղղված քայլերը:

 

Հաղորդագրությունն ամբողջությամբ ՝ http://www.gov.am/am/news/item/12807/

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն