Քննարկվել են Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման հեռանկարները

16/03/2017

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մարտի 16-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար (ՎԶԵԲ) Մարկ Դեվիսին:

Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և գործընկերոջ հետ քննարկել Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման ու կայացման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարկ Դեվիսը նշել է, որ այդ ինստիտուտի ներդրումը էապես կնպաստի ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը:

Մարկ Դեվիսը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտ հիմնադրելու հարցում: Նա ընդգծել է, որ ՎԶԵԲ -ը և Հայաստանը երկարամյա համագործակցության հաջող փորձ ունեն այլ բնագավառներում և հույս հայտնել, որ այն ավելի կամրապնդվի արդարադատության ոլորտում:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության հետագա ուղղություններն ու ձևաչափը: