ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ արված քայլերը. ՔԿՎ

14/12/2017

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հերթական 78-րդ լիագումար նիստում, դեկտեմբերի 4-8-ին, Հայաստանի վերաբերյալ 4-րդ փուլի գնահատման համապատասխանության զեկույցի քննարկմանը մասնակցելու եւ ՀՀ պաշտոնական մեկնաբանություններն ու առաջարկությունները ներկայացնելու նպատակով Ստրասբուրգ է գործուղվել ՀՀ-ում ԳՐԵԿՈ-ի պատվիրակությունը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը ղեկավարել է քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Պատվիրակության կազմում էր նաեւ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գեւորգյանը:

 

Սկզբնաղբյուրը ՝ https://news.am/arm/news/425908.html