Դեպի վեր

Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան և չեն էլ եղել. Դավիթ Հարությունյան

22/03/2018

Հայաստանում այժմ քաղաքական բանտարկյալներ չկան և չեն էլ եղել, այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ի պատասխան «Ազատության» դիտարկմանը, թե իրավապաշտպանները քաղաքական բանտարկյալների ցուցակ են հրապարակել, Դավիթ Հարությունյանը հակադարձեց, թե տեսել է միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցակներ, որտեղ Նաիրի Հունանյանը նույնպես համարվել է քաղաքական բանտարկյալ:

Նշենք, որ այս շաբաթ ավելի քան տասը տարվա ազատազրկման դատապարտվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։ Որոշ իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ այս վճիռը որակեցին իբրև վրեժխնդրություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախևառաջ այն բանի համար, որ Սեֆիլյանն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջինը բարձրաձայնեց հայկական կողմի տարածքային կորուստների մասին։

«Ազատության» հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Սեֆիլյանի դատավճռում իսկապես քաղաքական դրդապատճառ կա՝ հաշվի առնելով նաև այն խիստ պատժաչափը, որ նա ստացավ, արդարադատության նախարարն ասաց, թե որպես գործադիր իշխանության անդամ և հատկապես որպես արդարադատության նախարար իրավունք չունի այդ հարցին պատասխանել։

 

Սկզբնաղբյուրը ՝ https://www.azatutyun.am/a/29115190.html

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն