Դեպի վեր

Նախատեսվում է ցմահ դատապարտյալներին տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք

22/03/2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նախատեսվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից, այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 «Ներկայիս պայմաններում հաշվի չի առնվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները, և ներկայիս իրավակարգավորման շրջանակներում խաթարվում է նրանց կապը ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, որը կարող է ուղեկցվել բազմաթիվ հոգեբանական խնդիրներով՝ բարձրացնելով կրկնահանցավորության ռիսկերը, ինչպես նաև ոտնահարելով դատապարտյալի ընտանիքի անդամների, առավելապես երեխաների` ծնողների հետ շփման իրավունքը:

Այս առումով հարկ է նկատել, որ դատապարտյալների, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, տեսակցության իրավունքը դասվում է նրանց հիմնական իրավունքների շարքին և դրանց իրացման համար նախատեսված պայմանները պետք է հնարավորին չափ թույլ տան դատապարտյալներին պահպանել և զարգացնել ընտանեկան հարաբերությունները, իսկ քրեակատարողական հիմնարկը պարտավոր է աջակցել անազատության մեջ գտնվող անձանց արտաքին աշխարհի հետ կապեր հաստատելու և պահպանելու գործում»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/927254/nakhatesvum-e-cmah-datapartyalnerin-tramadrel-tarva-yntacqum.html

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն