Դեպի վեր

Ազգային փոքրամասնությունները գոհ են իրենց մասին օրենքի նախագծից, սակայն շտկումների անհրաժեշտություն են տեսնում

03/04/2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ գոհ են ներկայացվող ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծից: Սակայն բոլորն էլ իրենց հարցերով զբաղվող Խորհրդի և որոշ այլ հարցերի հետ կապված փոփոխությունների և շտկումների անհրաժեշտություն են տեսնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում առաջարկվող նախագծի մասին խոսեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծը քննարկվել է, և ես որոշակի հարցեր եմ բարձրացրել, արել իմ առաջարկությունները: Ներկայում գործում է ՀՀ նախագահի աշխատակազմին կից  ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը, որում ամեն մի համայնքից երկու հոգի ընտրվում է որպես անդամ: Կա նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների և կրոնի բաժին: Սակայն առաջարկվող օրենքով այդ երկու կառույցներն այլևս չեն գործելու և լինելու է մեկ մարմին՝ Հանրային խորհրդին առընթեր Խորհուրդ: Եվ ես, և մյուսները դեմ ենք դրան, քանի որ Հանրային խորհուրդը խորհրդատվական մարմին է և չի կարող լուծել ազգային փոքրամասնությունների բոլոր հարցերը, որոնք կապված են կառավարության հետ»,-ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը:

Ամբողջական հոդվածը ՝ https://armenpress.am/arm/news/927058/

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն