Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

30/05/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և նշել, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

 Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վստահեցրել, որ բարեկամ երկու երկրների փորգործակցությունը լինելու է շարունակական:

Այդ համատեքստում նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Արգենտինայի միջև քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագրի  նախապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանն ու հնարավորություններին:

 Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ Արգենտինայի հետ հարաբերությունները զարգացնելու և համագործակցությունը մի շարք ուղղություններով շարունակելու վերաբերյալ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն